Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
20.03.2015 | 00:02

Մենք խրվեցինք անօրենության և կորստյան շավիղների մեջ, գնացինք անկոխ անապատներով և չճանաչեցինք Տիրոջ ճանապարհները։ Ի՞նչ շահ բերեց մեզ հպարտությունը, և ի՞նչ նպաստ բերեց մեզ հարստությամբ պարծենալը։ Այդ ամենն անցավ ինչպես ստվեր և թռավ ինչպես մարդու վաղանցուկ համբավ։ Այդպես էլ մենք. ծնվեցինք ու դադարեցինք գոյություն ունենալուց և չկարողացանք առաքինության ոչ մի նշան ցույց տալ, այլ մաշվեցինք մեր իսկ չարիքների մեջ։


Իմաստություն Սողոմոնի 5. 7-9,13-14

Դիտվել է՝ 2127

Մեկնաբանություններ